Դժվար թե մեզանից ինչ-որ մեկը հավատար, որ հայկական աստղիկաձուլարանները կարող են լուրջ ներդրում ունենալ հայկական շոու-բիզնեսում: Բայց, արի ու տես, որ իրականությունը որքան էլ ցավոտ է,նույնքան էլ ՝զարմացնող: «Հայ սուպերսթար»-ում առաջին փոքրիկ քայլերն անող աղջնակն արդեն իսկ սեփական ոճն է թելադրում թե՛հագնվելու, թե՛ երգելու առումով: Սակայն, այս անգամ,ոչ թե խոսելու եմ Լիլիթի կայացման և անցած ուղու մասին, այլ ցանկանում եմ փոքրիկ համեմատություն անել կամ սուբյեկտիվորեն վերլուծել վերջին իրական պատմությունների հիման վրա նկարահանված տեսահոլովակները: Նախ առաջինը՝ ի՞նչ իրական պատմություն: Հիմա բոլորդ կասեք, որ այս մասին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում վիդեոհոլովակ էր փոստ արել և ներկայացրել էր տեսահոլովակի բովանդակությունն ու բեքսթեյջը: Սակայն, մինչ ինձ այս հարցում «քլնգելը»,արդյո՞ք վստահեք,որ այդ գրությունը PR-ի միջոց չէ: Չէ՞ որ նման բովանդակություն ունեցող սրտաճմլիկ գրվածքները միշտ ակնառու են և փորձված,և իրենց դրական ազդեցությունն ունենում են արտիստի կամ որև հասարակական ակտիվիստի հայտնության գործում: Միգուցե, Լիլիթի այս տեսահոլովակներն էլ կարիք ունեին ոչ թե վարկանիշի (рейтинг), այլ դիտելիության ռեկորդի: YouTube-ի վարկանիշները և դիտելիությունները գրեթե ամեն ամիս հրապարակում են հայկական լրատվական կայքերը: Մի՞թե դա խթան չի հանդիսանա Լիլիթի տեսահոլովակները վարկանիշային ցուցակում միշտ առաջին տեղը լինելու համար: Գուցե հիմա մտածեք, որ Լիլիթը խնդիր չունի դիտելիության,քանի որ ֆեյսբուքում ինքնություն իրազեկող էջերի մեջ հայ արտիստներից ամենաշատ Like-երն ինքն ունի : Թեպետ, չեմ հակառակվում. ինքս էլ Լիլիթի երկրպագուն եմ,սակայն, չեմ կարող ժխտել,որ սա PR-ի միջոց չէ :
Երկրորդ ՝տեսահոլովակների հերոսները. Լիլիթը՝որպես տանջված սիրահարված, ինչպես հայ աղջիկներից մեծամասնությունը, իսկ տղան՝ հարուստ,ով այդպես էլ չհասկացավ սիրո գինը,ինչպես հայ շփացածները: Սակայն, տեսահոլովակ առ տեսահոլովակ նրա դերը փոխվում էր, իսկ տեսահոլովակները նմանվում էին բազմասերիալանոց կամ լիամետրաժ, կամ ավելի կոնկրետ մի քանի մասից բաղկացած ֆիլմի: Տղան սկզբում բավականին հարուստ էր, փառք ԱՍՏԾՈ,որ այս ֆիլմում աղջիկը ևս հարուստ էր, միակ նմանությունը շաբլոն նոր հայկական ֆիլմերի,ող աղջիկը սիրում էր անձնուրաց և այդպես էլ չէր գիտակցում,որ տղան իրեն խաբում է: Երկրորդ հոլովակում տղայի դերը կոնկրետ չէր, նա կարի ֆաբրիկայի տնօրենն էր, թե դիզայներ-մոդելավորողը,բայց մեկ փաստ ևս արձանագրվեց ՝հարուստ էր: Իսկ երրորդում հայկական օճառային օպերաների նման կերպաններն ու սյուժեն գլխիվայր շրջվեցին: Տղան՝ դարբին, Լիլիթն էլ ՝ աղջիկ,ով աղոթում է: Ինչի՞ տղան դարբին դարձավ. գործերը վատացե՞լ էին Լիլ...
Ժոռ Մելոյանի խառնվածքով,բայց Արեն Բայադյանի ռեժիսորությամբ նկարահանված տեսահոլովակները ֆիլմերի նման հրաշք էին,անխոս: Սպասված,սպասված,սպասված ու խոստացված շարունակությունը կրկին սպասված է...
Միգուցե չորրորդը վերջի՞նը լինի:Չգիտեմ: Բայց կարող ենք արդեն պատկերացնել՝ Լիլիթն ու իր ամուսինը ոչ միայն միացան,այլ այստեղ արդեն կլինի հաշտ և համերաշխ, մի գուցե երեխան այդ տեսահոլովակում նույնիսկ մանկապարտեզ հաճախի: Լավ,չշարունակեմ,քանի որ Արեն Բայադյանը կարծում եմ չունի իմ կամ որևէ մեկի խորհուրդը կապված սյուժեի զարգացման հետ: Բայց մի փոքր երկար չէ՞ ստացվեց,հա նույն կերպարներն էինք տեսնում, ասես Դիանա Գրիգորյանի մատը խառը լիներ էս գործում ու «Դժվար ապրուստի» մահկանացուն վերհիշում ենք Լիլիթի տեսահոլովակներով: Այնտեղ էլ կերպարները......չէ,էլ չթվարկեմ, հավես և տրամադրություն չունենք այդ «ծայրը ծայրին » կամ «մեզ ծայրին հասցրած» սերիալը նորից հիշելու:
Միակ համեմատությունը տեսահոլովակի և սերիալի մեջ,որ երկուսն էլ երկար էին: Իսկ միակ տարբերությունը,որ Լիլիթի տեսահոլովակները հետաքրքիր են:
Լիլիթ Հովհաննիսյան ջան,դա միշտ պահպանի՛ր ու վախեցի՛ր արդեն «Դժվար ապրուստի» նմանությունից: Չորրորդն էլ նկարահանի և վե՛րջ, թե չէ «Դժվար ապրուստի» նայողների 70 %-ը կորավ, չեմ ցանկանա, որ դու էլ նույնքան երկրպագու կորցնես: ԲՐԱՎՈ
Բլոգեր Հովյանի գրառումը
Ֆեյսբուք