«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով:
Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ ողբերգություն է, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ գործի բերումով «մտահոգված» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարերում է, լեռնագնացությամբ է զբաղված։ Իհարկե, հասկանալի է, որ նախարարը սահմանադրական իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այն վայելելու իր ընտանիքի հետ, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ մտահոգվելը, հետաքրքրվելը շարունակում է մնալ նախարարի ուղղակի պարտականությունը»։
Մանրամասները՝ թերթի համարում: