▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ է Պետրոս Ղազարյանը լավը Նվեր Մնացականյանից

Լրատվամիջոցները գրում են, որ «Շանթի Նվերը», որ, այդպես էլ հեռուստադիտողի համար չդառնալով «Հ1-ի Նվեր», վերջերս հրաժեշտ տվեց Հանրային հեռուստաընկերությանը, հիմա էլ  աշխատանքի է անցնելու Կենտրոն հեռուստաընկերությունում՝ չի բացառվում փոխարինելով Պետրոս Ղազարյանին: 

Եթե անկեղծ, միամիտ է կարծել, որ Պետրոս Ղազարյանին «Կենտրոնն» է պատժում «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում դերասան Սերգեյ Դանիելյանին  հյուրընկալելու համար:

Այդ հեռուստաընկերության համար թե այս աղմահարույց հաղորդումը, թե ինքը՝ Պետրոս Ղազարյանն իր հարցազրույցներով ընդհանրապես,կարծում եմ, վարկանիշ են ապահովել: 

Եվ միանգամից հրաժարել Պետրոսից ու վարկանիշից՝ առնազն անմտություն կարելի է համարել:

Ուրեմն մնում է ընդունել, որ Պետրոս Ղազարյանին պատժելու որոշումը հեռուստաընկերությանը պարտադրել են վերևներից՝ արդյունքում միանգամից լուծելով երկու հարց՝ պատժել անհնազանգ ու ինքնագլուխ գործունեություն ծավալող մեկնաբանին ու աշխատանքի տեղավորել հնազանդ ու միշտ հրահանգները կատարող ու նախօրոք համաձայնեցված  հարցերն առանց տառ փոխելու հյուրին հրամցնող հաղորդավարով: 

Ըստ ասեկոսեների, Նվեր Մնացականյանն, Հանրայինի լրատվական բլոկի ղեկավարների փոփոխության արդյունքում աշխատանքը կորցնելուց հետո, տարբեր խողովակներով Բաղրամյան 26-ին հասկացրել է, որ  խիստ նեղացած  է իր հնազանդ աշխատանքից հետո այժմյան անորոշ կարգավիճակից: 

Եվ ահա՝ Պետրոս Ղազարյանի համարձակ ու ինքնուրույն քայլը բախտորոշ կարող է լինել Նվեր Մնացականյանի համար, սակայն, թե որքան դրանից կտուժի «Ուրվագիծ»-ն դժվար է ենթադրել...

Ամեն դեպքում, չի բացառվում, որ Պետրոս Ղազարյանն էլ, որ հաստատ  ինչ-որ պահերի հնազանդ է եղել, աշխատանքի անցնի մեկ այլ հեռուստաընկերությունում, որոհետև հույս ունեմ, որ կլինեն առաջարկներ մադուն, որն, իրոք, գիտի հարցազրույց վարել ու նույնիսկ այնպես հունից հանել հյուրին, որ զրույցը հետաքրքիր լինի, ոչ թե  ձանձրալի «Հարցազրույց»...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее