«ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի որդու հարսանիքը նշանակված է սեպտեմբերի 20-ին, որին նա հրավիրել է ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց հետ հիմա ջերմ հարաբերություններ ունի, այլև նախկին կուսակիցներին։ Կարապետյանը չի հրավիրել միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Հարցին՝ ինչն է պատճառը, որ Ն. Զոհրաբյանին չի հրավիրում՝ իր որդու հարսանիքին, Կարապետյանը պատասխանել է, որ Ջոհրաբյանը իր անձնական թշնամին է, քանի որ նրա անմիջական միջնորդությամբ է կալանքից ազատվել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը։ «Ով որ իմ թշնամուն օգնում է, ինքն այդ թշնամուց ոչնչով չի տարբերվում», - ասել է Յուվեցի Կարոն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։