▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ տեղի չի ունենում Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Արդեն երկու տարի անընդմեջ տեղի չի ունենում Ազգային երեաժշտական մրցանակաբաշխություն:

Որն՞ է պատճառը, որ այդքան սպասված երաժշտական  իրադարձությունը կորցրել է իր հետաքրքրությունը և չի ներկայացվում հանրության դատին: Միթե՞ տարներ ի վեր ամենասպասված, ամենասկանդալային երաժշտական իրադարձությունը իր տեղը զիջեց ֆեյսբուքյան և յութուբյան մեկնաբանություններ վրա հիմնաված գնահատականներին: Արդյոք՞ արդեն սպառվել է այն արտիստների թիվը, որոնք արժանի են <<շոուբիզնեսի անդամի կնիքը>> հանդիսացող մրցանակին:

Եթե եղել են այնպիսիները, որոնք նույն մրցանակը ստացել են տարիներ շարունակ տարբեր մարդկանց ձեռքից և տարբեր մեկնաբանությաբ, այդ դեպքում որն՞ է պատճառը: Թե պատճառ կարող էր հանդիսանալ տարբեր հեռուստաընկերությունների կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունները, որոնք ավելի ոգևորությամբ են ընդունվում: Կամ կազմակերպիչներն ու մրցանակ շռայլողները հասկացել են, որ ամեն ինչ ձևական բնույթ է կրում` զուտ դահլիճ և եթեր լցնելու համար, մաքսիմում մեկ շաբաթ կայքերի և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու, կոլեգաներով մեկ տեղ հավաքվելու համար:

Երևի թե հասկացել են , որ ժողովուրդը ավելի ռեալ իրադարձությունների կողմնակից է:

Հիշեք` փորձելով աննկատ հեռանալ տեսադաշտից, ավելի նկատելի եք դառնում:

 

                                                                        Հեղինակ` Մադաթ Սադոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее