Սամվել Ալեքսանյանի անսպասելի և հետքրքիր որոշումը` օգնել ուսանողներին, պարզվում է ունի շատ հետաքրիքր նախապատմություն: Իսկ ամեն ինչ եղել է այսպես.
Այն պահից սկսած, երբ ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը` սույն թվականի հոկտեմբերի 25-ին, և Վահան Բաբայանը` հոկտեմբերի 21-ին, նամակներով դիմել էին ԿԳՆ-ին` խնդրելով ԿԳՆ-ին աջակցել` տրամադրելու ուսանողներին անվանական կրթաթոշակներ, ԿԳՆ-ն ներքին կարգով որոշել էր որևէ ձևով չարձագանքնել այդ նամակներին: Սակայն ողջ այդ ընթացքում նույն ԿԳՆ-ն հայտնվել էր ցայտնոտի մեջ և ակտիվորեն փնտրում էր սեփական կուսակացական բարեգործի` որպեսզի վերջինս “իր հոժար կամքով” պատրաստակամություն հայտնի օժանդակել ուսանողներին: Եվ ԿԳՆ-ի անդուլ ջանքերի շնորհիվ այդ բարերը “հայտնվեց”:
ԿԳՆ-ի ուղղակի հայտով և ակտիվ ուղղորդմամբ ԱԺ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանկարծ որոշեց, ուշադրություն, Փակ Շուկայի գովազդից ավելացած գումարները` 20 միլիոն դրամ, նվիրաբերել ուսանողներին: Որեշեց, դիմեց ԿԳՆ-ին, և նույն ԿԳՆ-ն, որն առայսօր որևէ կերպ չի արձագանքել ԲՀԿ պատագամավորների նամակներին, անմիջապես արձագանքեց Սամվել Ալեքսանյանի պատրաստակամաությանը` օգնել ուսանողներին: ԿԳՆ-ի “համաձայնությունից” հետո սկսվեց չտեսնված ինֆորմացիոն արշավ. Սամվել Ալեքսանյանի և ԿԳՆ-ի համատեղ բարեգործությունը գովազդվեց բոլոր կայքերով, անգամ մի շարք հեռուստաալիքներվ, կարծես խոսքը ԿԳՆ-յան լուրջ բարեփոխության կամ ծրագրի մասին էր, իսկ ԲՀԿ-ի դիմումը առայսօր դեռ մնում է առանց արձագանքի:
Օգնությունը ինչ խոսք լավ բան է , հատակեպս ուսանողի համար, սակայն տհաճ և զզվելի է, երբ դա արվում է քաղաքական նպատականերով` քաղաքական կեղտոտ խաղերի արդյունքում, որի պատճառով տուժում է շարքային ուսանողը: ԿԳՆ-ի և Արմեն Աշոտյանի քաղաքական կողմնաապահության պատճառով “Գագիկ Ծառուկյան” հիմնդարամի առաջարկած անվանական կրթաթշակներից զրկվեցին բազմաթիվ ուսնաողներ, որոնք դրա կարիքը ունեին (ի դեպ, նշենք, որ ԲՀԿ պատգամավորների նամակներում հատուկ շեշտված է, որպեսզի շահառու ուսանողները ընտրվեին անկախ կուսակցական պատկանելիությունից):
Այս պլանվարոված և “չերեզ” Սամվել Ալեքսանյան իրականացված շինծու օգնությոնը միայն ավելի է պատռում ԿԳՆ-ի և Աշոտյանի դիմակը, ցույց տալով, որ նրանք պատրաստ են անցնել բազմաթիվ ուսանողների վրայով` իրենց նեղ քաղաքական շահերը հետապնդելու և առաջ տանելու համար:
Եթե Սամվել Ալեքսանյանը ընդամնեը կատարել է հարազատ կուսակցության հրամանը և ՓԱկ Շուկայի ֆոնդից մի քանի միլոին դրամ տրամադրել ուսանողներին` ԿԳՆ-ի թելադրանքով և ամաչելու խնդիր չունի, ապա նույ Աշոտյանը ինչպես է նայելու բազմաթիվ ուսանողների դեմքերին, որոնց նա իր թեթև ձեռքով զրկել է օգնություն ստանալու հնարավորությունից` զուտ նրա համար, որ այդ օգնությունը տարամադրվում է “Գագիկ Ծառուկյան” անունը կրող հիմնադարմի կողմից:
Որ ԿԳՆ-ն թքած ունի ուսանողի սոցիալական վիճակի վրա, դա վաղուց է հայտնի, հատակպես ուսաման վարձերը 100 հազար դրամով ավելացնելու հայտնի որոշումից հետո: Բայց որ նույն ԿԳՆ-ն ուսամն վարձերը բարձրացնելուց բացի, նաև կարող է զրկել ուսանողին առաջարկված օգնությնից, դա արդեն լուրջ խնդիր է, որը բացահայտում է տվյալ գերատեսչության իսկական դեմքը և ցույց տալիս, որ Արմեն Աշոտյանը այնուամենայնիվ ոչ թե ուսանողի խնդիրներով մտահոգ պաշտոնյա է, այլ, ընդմանեը աշխատանքային ժամերին Ֆեյսբուքյան ստատուսներ գրող յուզեր:
Աղբյուրը՝ «politik man» ֆեյսբուքյան էջ