Կարծես թե օրվա գլխավոր ինտրիգը հանգուցալուծվեց: Եկ հանդիպենք նախագահականում, Ազատության հրապարակում, իսկ գուցե Էջմիածնո՞ւմ:
Վերջին տարբերակն իհարկե ոչ ոքի մտքով չէր անցնում մինչ օրս, բայց կարծես թե Սերժի և Րաֆֆու հանդիպման ամենահավանական վայրը վերջին ժամերին հենց Էջմիածինն էր թվում: Րաֆֆին էլ Սերժն էլ մասնակցում էին Սուրբ Հարության պատարագին ու նրանց հաշված մետրեր էին միմյանցից բաժանում: Այնուամենայնիվ մինչ բոլորը սպասում էին, որ պատարագի ավարտվելուն պես նրանք կհանդիպեն, Րաֆֆին անակնկալ կերպով հեռացավ Մայր Աթոռից:
Գրառումը Սամո Ֆանտ ֆեյսբուքյան էջից