▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ուրիշ կնոջ հետ ՍԵՔՍԸ ամուսնացած շատ տղամարդիկ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնացած շատ տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան "ըմբռնումով" մոտենա։
Այս մասին գրում է doctors.am-ն ու նշում, որ շատ տղամարդկանցից կարելի է լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, "պառկում ես" ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։
Այս տեսակետն առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու "թեթև տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինն ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։

Ընդհանրապես, մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ և սպասելիքներ ունեն։
Կինն ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ և ակնկալիքներ ունի, նույնն էլ՝ տղամարդը։ Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում և սկսում է իր համար ավելի հաճելի հանդիպումներ ու շփումներ որոնել ընտանիքից դուրս։

Ընտանիքում դավաճանության պատճառը հիմնականում սա է՝ երբ սպասելիքները չեն արդարանում:

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին:

Եթե համակարգենք տղամարդկանց և կանանց դավաճանությունների հիմնական հոգեբանական և սեքսուալ պատճառները, կունենանք հետևյալ տարբերակները.


- Մարդիկ են, ովքեր իրենց համարում են կատարյալ, մտածում են են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

- Հիասթափված մարդիկ, ովքեր չեն գտել իրենց սեքսուալ անդորրն ամուսնության մեջ:

- Մարդիկ, ովքեր ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:

- Մարդիկ, ովքեր խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:


- Լինում են դեպքեր, երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմնական հաճույք է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее