Գրեթե բոլորը, երգում են նմանատիպ անկապ,տափակ,ոչինչ չասող,մեկը մյուսին նման երգեր:
Ինչու չկա այն մեկը,որը կերգի երկրում տիրող խայտառակ վիճակի մասին,կկանգնի ժողովրդի կողքին,կքննադատի իշխանավորին,կխայտառակի երկիրը թալանողներին...........հասկանում եմ,որ դա վտանգ կներկայացնի տվյալ երգչի համար,սակայն միևնույն ժամանակ կգնահատվի ժողովրդի կողմից:
Հոգնել ենք տափակ,պալատական երգիչներից:
Մեզ արվեստ է պետք,մշակույթ:Այն երկիրը,որը կորցնում է իր մշակույթը, դեմքը,ապա դատապարտված է կործանման:
Հ.Գ.
Հույս ունեմ կգտնվի այն մեկը,որը կերգի երկրի համար,կներկայացնի և խստագույնս կքննադատի բոլոր արատավոր երևույթները,չի մասնակցի պրիմիտիվ, կրկնվող անկապ շոուներին,այլ կկանգնի ժողովրդի կողքը,կլսի և կբարձրաձայնի նրա խոսքը:Սպասում ենք քեզ՝սիրելի արտիստ:
Արամ Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք