▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ մտահոգ ԲՀԿ-ն ծպտուն չհանեց նախագահական ընտրություններին. Էդուարդ Շարմազանով

 

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից պատասխանելով լրագրողների հարցերին`անդրադարձավ մայիսի 2-ին ԲՀԿ հանրահավաքում հնչած որոշ տեսակետների:

Մասնավորապես, այն հարցին, թե ԾԱռուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գնում է հաղթանակի, այդ դեպքում ուր է գնում ՀՀԿ-ն, Շարմազանովն ասաց. “ՀՀԿ-ն գնում է դեպի ապահով Հայաստան: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ասում է, որ իրենք գնում են հաղթելու, եւ ես չեմ լսել, որ ինչ-որ մեկն ասի՝ “ես հաղթանակի համար չեմ պայքարում”: Մենք յուրայինների նկատմամբ հաղթանակի չենք գնում: Հաղթանակի գնում էինք օրինակ Ավարայրի ճակատամարտում: Մեր քաղաքի բնակչության հետ մենք գնում ենք դեպի “Ավելի լավ Երեւան””:

Նաեւ ԲՀԿ-ն մեղադրեց ՀՀԿ-ին, որ քաղաքական մոնոպոլաին իրենց ձեռքւոմ, ինչի պատճառով էլ երկրի վիճակը բարվոք չէ: “Ինչպե՞ս կարելի է խոսել քաղաքական մոնոպոլիայից, եթե ունեն 37 պատգամավոր: Եթե քաղաքական մոնոպոլիա կա, չորս տարի ի՞նչ էին անում կոալիցիայում: Եթե այդքան շատ մտահոգված են իրենց երեխաների, նոր սերնդի ապագայով, ես իրենց հարց եմ տալիս՝ նախագահական ընտրություններում երեք ամիս ծպտուն չէիք հանում՝ մտահոգված չէ՞իք։ Երեւանի ավագանու ընտրություններն ընդամենը քաղաքային ընտրություններ են: Իսկ, եթե իրենք այդքան մտահոգ էին, իրենք ազատ էին եւ կարող էին մասնակցել նախագահական ընտրություններին եւ իրենց խոսքն ասել, ուղղորդել իրենց ընտրողին”,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով պետք չէ թյուրիմացության մեջ գցել ընտորղին: Երեւանի ավագանու ընտրությունները համայնքային ընտրություններ են եւ չեն փոխի երկրի քաղաքական եւ տնտեսական կուրսը: “Մեր պապիկների-տատիկների թոշակները չեն ավելանալու կամ պակասեն այս ընտրություններից հետո”,-ասաց նա` ավելացնելով, որ պետք է ազնիվ ու շիտակ լինել:

Մանրամասները` henaran.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее