▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞, ինչի՞ց, ինչո՞վ է ոգևորվում ու սպառնում «Forpostart» ընկերությունը

 

Այսօր ASEkOSE.am-ի հրապարակումներից մեկում անդրադարձել ենք Թբիլիսիում դեռ ամիսներ առաջ տապալված Իրինա Ալեգրովայի  համերգին: Թբիլիսիում ապրող մեր մի խումբ ընթերցողներ ահազանգել են, որ իրենց վնասները դեռ չեն փոխհատուցվել: Մեզ հետ զրույցում նրանք նշել են, որ համերգների կազմակերպմամբ զբաղվող «Ալեքս Իվենթ» ընկերությունն ու  Զառա Մխեյանը համերգը չեղյալ են համարել՝  պատճառաբանելով, որ  տոմսերը չեն վաճառվել: Մեր զրուցակիցները, սակայն,  տեղեկացրել են, որ իրենց շրջապատում բազմաթիվ մարդիկ անգամ 2-3 տոմս են գնել: Ապա իրենց հիասթափությունն ու վրդովմունքն են  հայտնել  կազմակերպիչների անպատասխանատվության և վնասները փոխհատուցելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու  մասին:
Վերոնշյալ  հոդվածի ներքո «Forpostar» ընկերության  PR  մասնագետը սպառնալից մեկնաբանություն է թողել՝  չմոռանալով նաև մեզ դասեր տալ: 
Հետաքրքիր է՝ ո՞րն է մեր հրապարակման մեջ չափազանցությունը կամ ոչ հավաստի տեղեկությունը. որ մարդիկ իրենց գումարները չե՞ն ստացել, որ շատերը մի քանի տո՞մս են գնել, թե՞ որ վրդովված են կազմակերպիչների անպատասխանատվությունից: 
 Մենք բարձրաձայնել ենք մեր ընթերցողներին հուզող խնդրի մասին և այս պարագայում հարկ չենք համարել աղբյուրը բացահայտել: 
Մեր հրապարակումը մեկնաբանելու ու գնահատականներ տալու փոխարեն՝ ավելի ճիշտ կլիներ հանդիպում կազմակերպել այն քաղաքացիների հետ, ովքեր ձեր գործունեության արդյունքում գումարներ են ծախսել և  մինչ օրս փոխհատուցում չեն ստացել: Կամ միգուցե հեռախոսահամար թողնել՝ նրանց փոխանցելու համար, որ այդպես էլ մեզ չհաջողվեց գտնել: 
 Փոխարենը՝ ընկերության  PR մասնագետը սպառնում է, որ կդիմի դատարան, ապա շարունակում դասեր տալ՝ լրագրության տեսակների ու կանոնների մասին,  չմոռանալով նաև «հեղինակավոր»  կարծիք հայտնել, թե մեր հոդվածը պատվիրված է:

Այսօր ASEKOSE.am-ի հրապարակումներից մեկում անդրադարձել էինք Թբիլիսիում դեռ ամիսներ առաջ տապալված Իրինա Ալեգրովայի  համերգին:

Թբիլիսիում ապրող մեր մի խումբ ընթերցողներ, ովքեր գնել էին այդ համերգի տոմսերն, ահազանգել էին, որ  իրենց վնասները դեռ չեն փոխհատուցվել: Մեզ հետ զրույցում նրանք նշել են, որ համերգների կազմակերպմամբ զբաղվող «Ալեքս Իվենթ» ընկերությունն ու  Զառա Մխեյանը համերգը չեղյալ են հայտարարել՝  պատճառաբանելով, որ  տոմսերը չեն վաճառվել:

Մեր զրուցակիցները, սակայն,  տեղեկացրել են, որ իրենց շրջապատում բազմաթիվ մարդիկ անգամ 2-3 տոմս էին գնել,սակայն մինչ օրս իրենց գումարները չեն վերադարձել: Ընթերցողները նաև իրենց հիասթափությունն ու վրդովմունքն են  հայտնել  կազմակերպիչների անպատասխանատվության և վնասները փոխհատուցելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մասին:

Վերոնշյալ  հրապարակման  ներքո «Forpostar» ընկերության  PR  մասնագետը «սպառնալից» մեկնաբանություն է թողել՝  չմոռանալով նաև մեզ դասեր տալ ու խոստանալով մեզ դատի տալ: 

PR մասնագետն, ակնհայտորեն, ինչ-որ բան խառնում է. չանդրադառնալով նրա  «փայլուն»  մտքերին, ցանկանում ենք հարցնել` հետաքրքիր է՝ ո՞րն է մեր հրապարակման մեջ չափազանցությունը կամ ոչ հավաստի տեղեկությունը ու առավել ևս` «պատվերը» . որ մարդիկ իրենց գումարները չե՞ն ստացել, որ շատերը մի քանի տո՞մս են գնել, թե՞ որ վրդովված են կազմակերպիչների անպատասխանատվությունից: 

Մենք բարձրաձայնել ենք մեր ընթերցողներին հուզող խնդրի մասին, ովքեր մոտ երկու ամիս զանգահարում են տապալված համերգի կազմակերպիչներին ու չեն կարողանում իրենց տոմսերի գումարը ստանալ: Հիմա ուրախ ենք, որ «Ալեքս Իվենթ» ընկերության քույր կազմակերպությունը գտնվել է և մեր բողոքավոր ընթերցողները կարող են գրել նրանց ֆեյսբուքյան էջին` առավել ևս զանգահարել նրանց երևանյան գրասենյակ:  

Իսկ մեր հրապարակումը մեկնաբանելու ու գնահատականներ տալու փոխարեն՝ ավելի ճիշտ կլինի «Forpostar»-ը զրուցի հենց նրանց հետ,  ովքեր մինչև այսօր իրենց խաբված են համարում ու իրենց  գումարն են պահանջում:

Ընկերության  PR մասնագետին էլ, ով սպառնում է, թե կդիմի դատարան ու   շարունակում է դասեր տալ մեզ ՝ լրագրության մասին,   առաջարկում ենք իր «հեղինակավոր»  կարծիքը թաքցնել  իր ամենաեկամտաբեր վայրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее