newmag.am-ը գրում է. Երևանը կարծես աստղային թոհուբոհի մեջ է: Այս օրերին տարբեր առիթներով Երևանում են նաև այլ հայտնի աստղեր: Անդին հանգրվանել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղից օրեր առաջ լուսանկար էր հրապարակել և գրել, որ «Հայաստանը հրաշալի երկիր է, ուր պետք է ամեն ոք այցելի»:
Երևան երեքօրյա այցով ժամանել է նաև մերկապարի փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդան` Վարդանուշ Մարտիրոսյանը: Ասում են, որ նա հատուկ Քիմ Քարդաշյանին տեսնելու ու հանդիպելու համար է եկել:
Կոբզոնն էլ այսօր մասնակցում է մի կորպորատիվ երեկոյի, բայց newmag.am-ի տեղեկություններով նաև մայիսի սկզբին կժամանի Հայաստան` մասնակցելու տոնական համերգային միջոցառման:
Եվ նոր կազմավորված սրտակեր «Վիա Գրա» խմբի աղջիկներն էլ իրենց «Вконтакте»-ի պաշտոնական էջում հրապարակել են լուսանկար ու մակագրել հետևյալը. «А за тобою Арарат, Армения моя»: Նրանք նույնպես կորպորատիվ երեկոյի համար են ժամանել Երևան:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում