▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել նախագահական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնելու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյաևի թեկնածությունը ներկայացնելուց հետո։

 

Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով որ ՔԿՎ պետը զբաղված է։ Հիշեցնենք, որ մինչ երեկ նախարարի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն համարվում էր Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, սակայն վերջին օրերին նրա թեկնածության գլխին «մութ ամպեր» են կուտակվել, որի մասին գրել էինք երեկվա համարում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее