▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ուշանում Գուրգեն Դաբաղյանի «Դե արի» երգի պրեմիերան. esem.am

Ինչպես արդեն նշել էինք  Գուրգեն Դաբաղյանը  նոր տեսահոլովակ կներկայացնի, որի ռեժիսիորն է  Ժոռ Մելոյանը: Երգիչն իր youtube-ի պաշտոնական էջում արդեն ներկայացրել է տեսահոլովակի թրեյլերը, որն էլ ձեզ ենք ներկայացնում:

esem.am-ը գրում է,որ չնայած որոշ տեխնիկական պատճառներով պրեմիերան ուշանում է, բայց Գուրգենը վստահեցրեց, որ շուտով հեռուստաէկրաններին կլինի իր նոր` «Դե արի» տեսահոլովակը. «Պրեմիերան արդեն պետք է եղած լիներ, բայց տեխնիկական պատճառներով ձգձգվում է: Կարծում եմ` այն կլինի մոտ ժամանակներս, ուղղակի ինքս էլ չգիտեմ հստակ օրը, երբ  հանդիսատեսին կհանձնեմ իմ նոր աշխատանքը Երգը նոր չէ, մոտ 30-40 տարի առաջ է գրվել. մոռացված ու երբևէ չկատարված երգ է»,- նշեց երգիչը և հավելեց, որ այն նոր ու յուրովի գործիքավորմամբ  է ներկայացնելու հանդիսատեսին:

«Դե արի» երգի տեսահոլովակի նկարահանումներն կայացել են Երևանում. «Երկու-երեք օրում ենք նկարել, քանի որ միայն տաղավարային նկարահանումներ էին նախատեսվում, որոշեցինք հեռու չգնալ, ամեն բան հենց Երևանում արեցինք. բաց, բնության տեսարաններ չկան: Մի մասը նկարահանվել է «Հայֆիլմի» տաղավարում, իսկ մյուսը` կանաչ տաղավարում, որն էլ հետո համակարգչային ձևաևորմամբ փոխվել է»,-պատմեց Գուրգենը:

Առավել մանրամասն՝այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее