«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությանը համառորեն չի հրապարակում այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի սահմանի սահմանահատողների պաշտոնական վիճակագրությունը:
Մինչև այս տարվա սկիզբ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա կեսին պարտաճանաչորեն հրապարակում Էր նախորդ ամսվա տվյալները՝ Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների թվի մասին: Այդ թվերը ցույց են տալիս, թե արտագաղթի ինչպիսի միտումներ կան: Եվ այն, որ հիմա այդ թվերը գաղտնի են պահում, ոչ մի լավ բանի մասին չի խոսում:
Ըստ ամենայնի, պատկերն ավելի մտահոգիչ Է, քան մենք սպասում ենք: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 2008-ից ի վեր Հայաստանից տարեկան անվերադարձ հեռանում Է 50-60 հագար մարդ, կամ բնակչության 2-3 տոկոսը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում