▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Լիլուն շքեղ մեքենա նվիրել իր պրոդյուսերին

Դիտեք նաև՝

Երեկ տեղելացրել էինք, որ երգչուհի Լիլուն իր պրոդյուսերի ծննդյան առթիվ «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է նվիրել:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել, որ այս տեղեկությունը հանրային դառնա. «Ես անկեղծ չեմ ուզել, որ այս տեղեկությունը հանրային դառնա, քանի որ ես սխալ եմ համարում դա: Ես իմ պրոդյուսերին, ով արդեն մի շատ մտերիմ ու լավ ըներուհին է, որոշեցի անակնկալ մատուցել և կեսգիշերին ընկերներով այս մեքենայով գնացինք նրան շնորհավորելու: Իհարկե, անակնակլը ստացվեց, ընկերուհիս ուրախությունից անգամ լաց եղավ,- պատմեց Լիլուն ու հավելեց,- պետք է նկատեմ, որ մենք ընտանիքիներով էլ ենք արդեն շատ մտերմացել և պատրաստվում ենք մեր կապը ավելի ամրացնել. շուտով ես կլինեմ Լիլինայի կնքամայրը»: Լիլուն մեզ հետ զրույցում նշեց, որ նվերը շատ սրտանց և առանց ընկերուհու է ընտրել. «Ես կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր այս նվերի ներքո այլ մտքեր կտեսնեն, պարզապես մի պահ ընդունեն, որ իմ քայլը եղել է պարզապես լավ ընկերոջ արարք, և կցանկանայի, որ դուք էլ շնորհավորեք ընկերուհուս»,- ընդգծեց նա:

Մեզ հետ զրույցում Լիլուն մի գաղտնիք բացահայտեց. «Այս մասին դեռ ոչ մեկ չգիտի, բայց ընդամենը մի քանի ժամից ես մեկնում եմ արտերկիր տեսահոլովակ նկարահանելու, որի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է: Երգը կլինի հիթային կատարում, որի երաժշտության հեղինակն է Նիկը, իսկ խոսքերը ես ինքս եմ գրել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее