▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Հովիկի «գլուխը» պահանջում Աննան

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ  ստացվող տեղեկությունների Հովիկ Աղազարյանի պատմությունը սկսվեց այն պահից, երբ վերջինս նամակագրության մեջ է մտել հայտնի խայտառակ երեւույթի հետ, որն ունի համասեռամոլի համբավ: Խոսքը  Նիկոլի  կնգա Աննա Հակոբյանի անձնական  օգտագործման պրոպագանդիստ Բագդասարով Ռոմանի մասին է: Աղազարյանը նրան  հրապարակայնորեն սրիկա է անվանել, ինչն Աննան ընդունել է  որպես  Հովիկ Աղազարյանի  իր նկատմամբ անհնազանդության դրսեւորում եւ հարց է դրել Նիկոլի առաջ: 

Նիկոլը,  բնականաբար,  եթարկվելով Աննայի հրահանգին (չմոռանանք, որ Աննայի անունը շրջանառվում է, որպես ապագա վարչապետ) սկսեց  Հովիկ Աղազարյանին  ԱԺ-ից վռնդելու գործընթացը: Չենթարկվելու դեպքում սպառնալով կալանավորել նրա որդիներին, անգամ նրա կնոջը, որովհետեւ ՍՊԸ-ներից մեկը գրանցված է Հովիկի կնոջ անունով:

Ըստ մամուլի,  Սիմոնյան Ալենի հետ  խոսակցության ժամանակ  վերջինս իբր  սպառնացել է, որ  թոռը միամիտ կարող է ընկնել մեքենայի տակ: 

Ինչ վերաբերում է Հովիկի իբր համասեռամոլ  խոսակցություններ վարելուն, ապա այդ խոսակցությունները նա վարել է վերոհիշյալ  Ռոմանի` «ռամաշկայի» հետ: Իբր նրա համար, որ դա հետագայում դարձնի  «ռամաշկայի» դեմ կոմպրոմատ: Եվ ահա այստեղ Աննայի համբերությունը վերջնական հատել է:

Հովիկ Աղազարյանը խոստացել է անուններ տալ, իհարկե, եթե ողջ մնա: Եվ երբ այդ անունները կտա, ապա պարզ կդառնա վերոհիշյալ  շրջանառվող  վարկածը որքանով է մոտ իրականությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее