▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է հետաձգվում ԱՐԱՄԵԻ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արամեի  ծննդյան 30-ամյակի ժամանակ, որ նշանավորվել է սեփական կարաոկե-ակումբի բացման արարողությամբ, երգչի  սիրելին` Աննա Թովմասյանը bravo.am-ին ասել է, թե ինչ է մաղթում իր ընտրյալին ու պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում իրենց պսակադրությունը:

Աննա Թովմասյանն Արամեին  մաղթել  է առողջություն և ցանկացել է, որ իրենք  գեղեցիկ կերպով օրինականացնեն հարաբերությունները.

-Մնացած ամեն ինչ ձեռքբերովի է: Իր եռանդով ու աշխատասիրությամբ կկարողանա հասնել ավելիին: Ուզում եմ միշտ կողքիս լինի. դեռ անցյալ տարի ուզում էինք ամուսնանալ, բայց հետաձգեցինք այս տարի, հետո էլ մի քանի ամիս շարունակ զբաղվում էինք ակումբի հարցերով: Դեռ ժամանակը չի հասունացել, ուզում ենք ամեն ինչ սիրուն անել եւ չենք շտապում,-ասել է Աննա Թովմասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее