Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը. պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը իր կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ Հայաստան էին ժամանել մարտի 20-ին և այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում։
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ իր տեղեկություններով Ռիչարդ Հովհհանիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության և Րաֆֆի միջև պայմանավորվածության ձեռք բերումն ապահովելն էր։