▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է աշխատանքից ազատվում ՀՀ կառավարության Տեղեկատվության վարչության պետը

Asekose.am-ի տեղեկություններով  ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանն արձակուրդից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: 

Հռիփսիմե Առաքելյանը մարքեթինգի մենեջերի և PR պատասխանատուի աշխատանքի հրավեր է ստացել հորդանանյան հեղինակավոր կազմակերպություններից մեկում: 

Լրատվական դաշտում աշխատանքային ու ստեղծագործական զգալի փորձ ունեցող Հռիփսիմե Առաքելյանը կառավարությունում աշխատանքի էր անցել  2016-ի դեկտեմբերին:

Հռիփսիմե Առաքելյանը վարժ տիրապետում է անգլերենին և արաբերենին:  

Թե ով կլինի ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետը հայտնի չէ, իսկ  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը շարունակում է մնալ այս մայիսին նշանակված  Արամ Արարատյանը, ով, ինչպես մամուլն էր բնորոշել, փորձի պակասով է ու ոչ հայտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее