▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել հոսպիտալի պետը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»:

Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն են, խախտումները։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում նրա ծառայությունը։ ՊՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее