▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է «անհետացել» Արթուր Բաղդասարյանը.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով «անհետանալու» է քաղաքական դաշտից: Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմոթյան ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն  չգնալ:
Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին՝ իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով՝ իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլեւս արմատական ընդդիմություն է»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով «անհետանալու» է քաղաքական դաշտից: Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմոթյան ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն  չգնալ:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին՝ իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով՝ իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլեւս արմատական ընդդիմություն է»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее