«Ադրբեջանն այս վերջին գործողություններով մեզանից ուզում է սուվերեն միջանցքք Մեղրիի հատվածում։ Սա է Ադրբեջանի պահանջը, մնացած ամենը, ինչ արվում է հայտարարությունների տեսքով, ընդամենը էֆեկտներն են»,- այսօր՝ ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արցախում իրավիճակի սրմանը, ասել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ «Իրականում պահանջում է, որ մենք տրամադրենք Մեղրի գետի երկայքնով ճանապարհ, որով կարող է առանց որևէ դժվարության կապվել Նախիջևանի հետ։ Այսինքն՝ Ադրբեջանն ասում է՝ եթե դուք ուզում եք կապվել միջանցքով Արցախին, որը վերահսկվում է ռուսների կողմից, ապա մենք էլ պիտի կարողանանք նույն ձևով կապվել Նախիջևանի հետ Մեղրիի տարածքով»,- նշել է նա։։ |
«Ինչո՞ւ է Ադրբեջանը սանձարձակ, ի՞նչ է ուզում իրականում ստանալ»․ Թաթուլ Հակոբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet