▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չկայացավ Ալեգրովայի համերգը. նոր մանրամասներ հավաստի աղբյուրից

Բժիշկները վստահեցնում են, որ երգչուհին Երևանից մեկնել է սուր շնչառական վիրուսային գրիպի դժվար շրջանը հաղթահարած: Համերգի կազմակերպիչները խոստանում են, որ հետաձգված հանդիպումը սիրելի երգչուհու հետ կայանա ապրիլին 6-ին:

Իրինա Ալեգրովան իրեն վատ է զգացել դեռևս օդանավում: Հյուրանոցում, համերգից մեկ ու կես ժամ առաջ  երգչուհու համար բժիշկ են հրավիրել:
Որևէ լրատվամիջոցի չի հաջողվել տեսնել ու զրուցել Իրինա Ալեգրովայի հետ: Նա մերժել է նկարահանումները` վատ տեսքի ու առողջական խնդիրների պատճառով:  Նույնիսկ չի հաջողվել նրան փոխանցել երկրպագուների բերած ծաղիկները:

Տեսանյութը` ArmeniaTV News

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее