ԼՂՀ փոխվարչապետ,
գեներալ-լեյտենանտ
Արթուր Աղաբեկյանին
Հարգելի ընկեր Արթուր...
Կարդացի համացանցում 29.11.2013թ. տրված Ձեր անկեղծ հարցազրույցը, կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամե-նամյա հեռուստամարաթոնի ընթացքում անհրաժեշտ 30 միլիոն ԱՄՆ դոլար գումար չհավաքվելու խնդրի հետ:
Ծանոթ լինելով Ձեր` Արցախին ազնվորեն ծառայելուն և նվիրվածությանը, ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել, «...որ ամեն մեկս 1200դրամ չտվեցինք, մի անգամ պիցցայից չհրաժարվելու համար...»:
Այլ`
30միլիոն չհավաքվեց, որովհետև աշխարհասփյուռ մեր հայրենակիցների աչքի առջև`
-ըստ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Վ. Զուրաբյանի 20.11.2013թ. հայ-տարարության` պարզվում է,որ բարձրաստիճան որոշ պետական պաշտոնյաների կողմից պետական բյուջեից թալանվել է 2,5 միլիարդ դոլլար,
-ըստ «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի նախագահ Մարգարյանի 15.07.2013թ. հայտա-րարության` պարզվում է,որ ՀՀ պետբյուջեում առկա 2 միլիարդ 600 միլիոն դոլլարի եռակի չափով գումարներ տեղավորված են Օֆշորային գոտիներում,
-ըստ մամուլի հրապարակումների` միայն 2012-13թթ.-ին «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ մեկ միլիարդ դրամի կասկածելի շին . վերանորոգման աշխատանքներ և փողերի լվացման գործարքներ:Նույն ընկերությունում տարիներ շարունակ առանց աշխատելու աշխատավարձ են ստացել որոշ «արտոնյալներ»:
-Գորիսի նախկին ՇՄՇ-21 շինարարական կազմակերպության վարչական շենքը պետությունից գնվել է (սեփականաշնորհվել է) 9 միլիոն դրամով և կարճ ժամանակ անց այն նորից վաճառվել է պետությանը 89 միլիոն դրամով: Հրապարակվել են նաև Գորիսի քաղաքային համայնքի կողմից կատարված բազմաթիվ աղաղակող այլ գործարքների մասին,
-2013թ.-ի հունիսի 1-ին Գորիս քաղաքում ոճրագործություն իրականացրած մարդասպան-հանցագործները գտնվում են ազատության մեջ,իսկ ցավալի ավտովթարի մասնակից,առողջական լուրջ խնդիրներ ունեցող հայտնի արվեստագետ Վ. Պետրոսյանը գտնվում է անազատության մեջ,
-Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի արժանի ասպետ Ժ. Սեֆիլյանը ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Ս. Բաբայանից պարգև ստացած զենքի համար (համարվել է իբրև ապօրինի) 2007թ. ազատազրկվել է տևական ժամանակով,իսկ նախկինում մի քանի անգամ դատապարտված մեկին ինքնաշեն զենք (որը նույնպես օգտագործվել է հունիսմեկյան ոճրագործության ժամանակ) նվիրած նախկին ոստիկանապետը դեռևս գտնվում է Բաղրամյան 26-ում:
Այսպես կարելի է շարունակել մինչև հաջորդ ամենամյա հեռուստամարաթոնը:
Հավատացած եղեք,որ այս և շատ-շատ այլ անարդարություններին և անօրինականություններին վերջ տալուց հետո,ոչ թե 30,այլ 130 միլիոն դոլար հավաքելու դժվարություն չի առաջանա:
Հարգանքներով`
ՀՀ Ոստիկանության Գորիսի
վետերանների խորհրդի նախագահ
Ռ. Հակոբյան
ք. Գորիս
30.11.2013թ.