2017-ի բոցերի շարքը բացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Է՞լ ինչ են իմ մասին ասել: Ասում են՝ ես բարձրահասակ եմ, ինչի՞ դրա մասին չեք ասում... »,- Առավոտ.am-ի հետ զրույցում անկեղծացել է Հրանուշ Հակոբյանը:
Այո, տիկին Հրանուշը բարձրահասակ է ու մեր նախարարներից ամենաբարձրահասակը ու, եթե անկեղծ, մեր որոշ նախարարներից նույնիսկ ավելի տղամարդ է՝ իր խոսքով ու գործով...
Բայց դե, հարգելի տիկին Հրանուշ, կոմպլիմենտները երբեմն սխալ են հասկացվում՝ այդ թվում «բարձրահասակ»-ն ու «տղամարդ կին»-ը:
Այնպես որ՝ լավ կլինի, որ ձեր բարձրահասակությունն էլ չնկատեն լրագրողները:
Կարևորը, տիկին Հրանուշ, ձեր գործերը նկատեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն՝ այդ թվում նրանց ցածրահասական կամ բարձրահասակ լինելը չխանգարի անկեղծ լինել ձեր գործը գնահատելում:
Ու նաև, արժի տիկին Հրանուշի անկեղծությունը գնահատել. նա , իրոք, անկեղծ է իր խոսքում ու նույնիսկ հանդիմանելում:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան