«Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին չեք զրկում մանդատից. 2012 թ. այս կողմ նա ընդամենը 1-2 անգամ է եկել պառլամենտ՝ հարցրինք ԱԺ պատասխանատուներից մեկին:
«Գագիկ Ծառուկյանն ամեն ամսվա ավարտին գրավոր դիմում է ԱԺ-ի նախագահին՝ պատճառաբանում, թե ինչու չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին»: Կարո՞ղ ենք տեսնել այդ թղթերը:
«Ո՛չ»:
Ինչո՞ւ:
«Դրանք անձին վերաբերող փաստաթղթեր են»: Բյուլետեննե՞ր են:
«Ո՛չ, նա երբեք բյուլետեն չի բերում, նա հիվանդ չէ, ինքներդ եք տեսնում, որ հիվանդի տեսք չունի»:
Բա ի՞նչ է ներկայացնում:
«Ներկայացնում է, ասենք, որ միջոցառման է եղել»: Տարիներով միջոցառմա՞ն է:
«ԱԺ նախագահի իրավունքն է՝ հավատալ դրան կամ ոչ»: Փաստորեն, ահագին «հավատացյալ» խորհրդարանի նախագահ ունենք:
«Փաստորեն»»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթում