«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական բուռն քննարկումների տեղիք տվեց Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի` Երեւանում արած հայտարարությունն այն մասին, որ Ղրիմը հնուց ի վեր բուն ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի:
Ուշագրավ է, որ Ռիժկովի այս հայտարարությանը պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արձագանքել: Ոչ մի պաշտոնյա, ոչ մի ակտիվ նժդեհական Շարմազանով-Այվազյան կալիբրի: Ուրիշ ժամանակ առյուծ են կտրում, իսկ այստեղ որեւէ ծպտուն անգամ չեղավ: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր` հաշվի առնելով, որ Ն. Ռիժկովը Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ է, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ եւ վերջապես` ՀՀ Ազգային հերոս»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում