▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ապշած ես, առվակ…

Համացանցային օգտատերերը երեկվանից հումորային գրառումներ են անում` կապված հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում  Սերժ Սարգսյանի ելույթի և դրան հաջորդած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանի վերաբերյալ:

Համացանցային մի քանի օգտատերերի գրառումները ներկայացնում ենք ստորև`առանց խմբագրման:

«Առվակները խուճապի մեջ են». Ստյոպա Սաֆարյան

«Հովիկ Աբրահամյանի բաց ըըը թաց նամակը Սերժ Սարգսյանին». Լևոն Փանոսյան

«Միջագետքում ժողովուրդը մնացել էր երկու գետերի արանքը». Սամվել Մարտիրոսյան

«Ինչո՞ւ ապշած ես, ԱՌՎԱԿ. Տաթև  Խաչատրյան

«Ինչե՞ր կանեն առվակները խելագարված». Վրույր Խլղաթյան.

«Մի թքիր այն գետակի մեջ, որով տարիներ շարունակ պոմիդոր ես ջրել». Հովիկ Դուրյան

«Էներգետիկայի նախարարությունն առաջարկել է ՀԷԿ-եր կառուցել ՀՀԿ-ից առանձնացված առվակների վրա». Համլետ Պետրոսյան

«Աչքիս 2017-ին ոչ թե նոր խորհրդարան ա ձեւավորվելու, այլ՝ ջրամբար». Հակոբ Բադալյան

«Աչքիս նախընտարկան կենտրոնական գրասենյակները բացվեն Ջրաշխարհում», «Ստեղ են ասել` նրանց ջրերը նույն առվով չեն հոսում», «Պղտոր ջրում Ձուկ են որսում
պղտոր առվում Մուկ են որսում», «Առուն չթռած հոպ մի ասա». Առաքել Սեմիրջյան

«ՀՀԿ-ն մայր գետն է, դրա համար էլ տարեց-տարի անապատի ենք վերածվում...».Անի Կաղինյան

«Ճանաչել զհարատևություն ըզմայր գետոյ. իմանալ զչորանալն առվակներոյ». Սանասար Կարապետյան

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալուն, հայտարարել էր. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը ավելի ուշ պատասխանել էր Սերժ Սարգսյանին`գրելով հետևյալը. «Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее