▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան

Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։

Մարդիկ խուճապի մեջ ենթադրություններ են անում, թե սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի դեմ։ 

ԱվրորաՆյուզ-ը գրում է, որ  տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել քաղավիացիայի կոմիտե պարզելու, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

«Մեզ հետ զրույցում քաղավիացիայից ասացին. «Թռիչքները ոնց որ կային, էդպես էլ մնացել են: Տոմսերի մասով, թե որ ավիաընկերությունն ինչքան տոմս ունի դա չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, բայց հնարավոր է, որ ինչ-որ ավիաընկերության, ինչ-որ օրվա տոմսերն արդեն սպառված լինեն: Բայց այս պահին գրաֆիկում փոփոխություններ չկան: Ապրիլ ամսից կսկսվի նոր նավիգացիոն շրջան: Մենք այժմ ձմեռային նավիգացիոն շրջանում ենք: Ու հիմա լիքը ավիաընկերություններ կապ չունի ներսի, դրսի, եթե դուք հիմա փորձեք տոմս գտնել, հնարավոր է չտեսնեք, որովհետև դեռևս այդ շրջանը չի սկսվել և դա չի նշանակում, որ չվերթները հանվել են»: 

Մեզ հավաստիացրեցին, որ այս ամենը կապված չէ պատժամիջոցների հետ, որը կարող էր Ռուսաստանը մտցնել Հայաստանի դեմ, այլ կապված է ավիաընկերությունների քաղաքականության հետ»,-գրում է սկզբնաղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее