▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է ստիպել Սարգիս Գրիգորյանին նկարահանվել «Սպանել 15 րոպեում» ֆիլմում

​​​​​​​

Blognews.am-ը գրում է. Օրերս կայացավ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան, որի վերջին հատվածում խաղում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ Դերասանի ներկայությամբ հուշում եղավ, որ սպասվում է ֆիլմի երկրորդ մասը, թեև չի կարելի ասել, որ առաջին մասը ջերմ ընդունելության է արժանացել։ Բուռն քննադատության արժանացան ֆիլմի թե՛ սցենարը, թե՛ ռեժիսորական աշխատանքը, թե՛ մարտական տեսարանների անտրամաբանական լուծումները, թե՛ դերասանական խաղը։

Սարգսի հետ զրուցեցինք ֆիլմում իր մասնակցության մասին, քանի որ, մեր տեղեկություններով, նա բավականին խիստ է մոտենում դերերի ընտրությանը։  Դերասանից տեղեկացանք, որ դեռ չի դիտել ֆիլմը և չի կարող  կարծիք հայտնել։

Սարգիսը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մերժել է նկարահանվելու առաջարկները, քանի որ ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով, դերասանական կազմով, երբեմն էլ՝ զբաղվածության պատճառով. այս դեպքում մեծ դեր են խաղացել ընկերական հարաբրությունները։

«Էդգարն իմ ընկերն է (նկատի ունի՝ պրոդյուսեր և գլխավոր դերակատար Էդուարդ Փոռեյանին, հեղ.), նա  բավականին մեծ ցանկություններ ունի և նախնական  պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եթե հաջորդ ֆիլմը լինի, անպայման ես կնկարահանվեմ»,- ասաց նա ու հավելեց, որ մոտավոր գիտի՝ ինչպիսին են լինելու երկրորդ մասի սցենարական  զարգացումները։ Ըստ Սարգսի՝ մի վատ ֆիլմը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իր հեղինակության վրա, քանի որ ինքն  իր գործն արդար է  անում։

Դերասանի փոխանցմամբ՝  երկրորդ մասը նախատեսվում է նկարահանել Հայաստանից դուրս՝ Եգիպտոսում կամ Դուբայում։  «Ուրախ եմ, որ նաև ինձ հետ է հաշվի նստելու, և ես կփորձեմ տալ իմ խորհուրդները։ Նա շատ կարևոր մի հատկանիշ ունի. միշտ լսում է այն մարդկանց կարծիքները, ովքեր այս ամենից մի քիչ գլուխ են հանում»,- ասաց դերասանը։

Անդրադառնալով քննադատություններին, որոնք հնչում են ֆիլմի վերաբերյալ, Սարգիսն ասաց, որ ինքը կօգնի, որպեսզի Էդուարդը պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավորիս քիչ սխալ անի, չշտապի, ավելի շատ նախապատրաստական աշխատանքներ տանի։ «Ուզում եմ լավ լինի ցանկցացած ֆիլմ, որտեղ ես խաղում եմ։ Կարծում եմ՝ մարդկանց պետք է օգնել։ Ժամանակին, երբ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օր ես հայտնի եմ դառնալու, ինձ էլ են օգնել։ Պետք է օգնել մարդկանց, որպեսզի բարձունքների հասնեն։ Իհարկե, խոսքն անընդհատ սխալվելու մասին չէ։ Սա առաջին քայլն էր, փորձեցի օգնել Էդուարդին., եթե նա նախաձեռնի մյուս ֆիլմը, անպայման խնդիրներ կդնեմ իր առաջ, որը կօգնի նաև իր ֆիլմին»,- ընդգծեց դերասանը՝ հավելելով, որ հիմա նաև մի ուսանողի դիպլոմային աշխատանքում է նկարահանվում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее