Դիտեք նաև՝
Esem.am-ը գրում է.2015 թվականը դերասանուհի Նաիրա Մովսիս յանը սկսել է շրջագայելով:) Նոր տարին Եգիպտոսում դիմավորելուց հետո նա մեկնել է Եվրոպա, այս անգամ՝ գործնական նպատակներով: ««Դոն Ժուան ավիա» ներկայացման թիմով 15 օրվա ընթացքում եղել ենք Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և եվրոպական մի շարք թատրոններում արժանացել մեր հայրենակիցների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին»,- ասաց Նաիրան՝ հավելելով, որ ներկայացման ժամանակ դահլիճում նաև եվրոպացիներ են ներկա եղել: «Ճիշտ է՝ նրանք չէին հասկանում՝ ինչ ենք խոսւմ, բայց հավանում էին մեր խաղն ու բուռն արձագանքում»,- նկատեց դերասանուհին:
Ներկայացման ստեղծագործական թիմի հետ դերասանուհու օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցել: «Իսկապես անմոռանալի և տպավորիչ օրեր ենք ունեցել: Ինչպե՞ս կարող էր շրջագայությունը Նարեկ Դուրյանի, Հրանտ Թոխատյանի կամ Լուիզա Ներիսիսյանի հետ տխուր անցել:): Հենց ազատ պահ էինք ունենում, դուրս էինք գալիս զբոսնելու. մի շարք հետաքրքիր, պատմամշակութային արժեք ունեցող վայրեր ենք գնացել: Այդ 15 օրն այնքան խիտ գրաֆիկով է անցել, որ հիմա նույնիսկ դժվարանում եմ հիշել բոլոր այն վայրերը, որտեղ եղել ենք»,- նշեց դերասանուհին:
Առաջին անգամ Եվրոպա գնացած Նաիրան շատ է հավանել տեղացիներին: «Հիանալի մարդիկ էին, շատ հանգիստ, անհոգ. տպավորություն էր, որ ոչ մի դարդ ու ցավ, հոգս չունեն: Ահավոր ալարկոտ էին»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: