▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ մասին են խոսել ՌԴ դեսպանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը

Դեսպանների հետ քաղաքական գործիչների հանդիպման պրակտիկան կարծես թե մերօրյա իրականության մեջ դարձել է օրինաչափ: Այն նորմալ պրակտիկա է, ինչ-որ տեղ նաև ընդունված: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ քննարկվող թեմաների ու խնդիրների վերաբերյալ պարբերաբար հայտարարվում է պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Վերջին` ամենաթարմ հանդիպումը, որ տեղի է ունեցել, դա Րաֆֆի Հովհաննիսյան-ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկո հանդիպումն է: Այն, ինչ ժողովրդին հրամցվել է հաղորդագրությամբ, դա հասկանալի է այնքանով, որքանով շաբլոնացված է ու ընդհանուր: Իսկ ավելի կոնկրետ`

1. Ի՞նչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը ՌԴ դեսպանի հետ հետընտրական զարգացումների ու իր քայլերի մասին: 
2. Արդյոք պատմե՞լ է իր և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասների մասին: 
3. Հնչեցրե՞լ է այն միտքը ՌԴ նախագահի` Ս.Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ շուտափույթ շնորհավորելու մասին, որը արտահայտել էր ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո հրավիրված ասուլիսի ժամանկ: 
4. Քննարկվե՞լ են արդյոք ռուսական ԶԼՄ-ներում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի հարցերը, մասնավորապես «Независимая газета» թերթի հրապարակումը, որտեղ Ր.Հովհաննիսյանին բնորոշում են որպես ԱՄՆ քաղաքացի: 
5. Խոսվե՞լ է արդյոք ռուսական ռազմաբազաների վերաբերյալ: 
6. Ինչպիսի՞ ժողովրդավարական երկրի համարում ունի ՌԴ-ն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, որ հորդորել է ՌԴ դեսպանին ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման գործում առավել շահագրգռվածություն ցուցաբերելու առնչությամբ` լինելով թիվ մեկ ռազմավարական գործընկեր:

 

Վահագն Սարոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее