▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի համար է տաքսիստը կյանքից զրկել 42-ամյա Արմինե Մկրտումյանին. նոր մանրամասներ

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, ԱրմԼուրը գրում է, որ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ «Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։ 

Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։

Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է, և նախնական տվյալներով՝ գողության նպատակով է նրան սպանել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր, որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Երվանդ Ա.-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее