▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ վատ է, թող տոպկի». Գալուստ Սահակյանը` Սամվել Ալեքսանյանի մասին

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որոշմանը՝ նոր կայք բացելու եւ իրեն քննադատողներին «տոպկելու»:

Հիշեցնենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանը Henaran.am-ին ասել էր, որ՝ «Սայթը ուժ ա, պետք ա, որ ինչ գրեն, տոպկեն իմ աշխատողները»:

Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Իր իրավունքն է: Տոպկելն ինչ է, ինչ վատ է, թող տոպկի»: Հարցին՝ ԱԺ ամբիոնը բավարար չէ՞ «տոպկելու» համար, որ ուզում է կայքերով «տոպկել»՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չէ, բավարար չի, որովհետեւ իմ ելույթը այսօր հենց դա էր, որ ԱԺ-ի ամբիոնը տոպկելու համար չէ, աշխատելու համար է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее