▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ տեղի ունեցավ, երբ Զարուհի Փոստանջյանը Աղվան Հովսեփյանին խարդախ անվանեց

«Աղվան Հովսեփյանը խարդախ մարդ է»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել է  ԱԺ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նշելով. «Պարո´ն վարչապետ, երբ որ վեց տարի առաջ այդ մարդուն ներկայացնում էիք եւ առաջարկում, որ քվեարկեինք նրա օգտին, ես բացահայտ ասել եմ, որ նա խարդախ մարդ է: Իհարկե, հիմա ԱԺ-ն փոխվել է, բայց բովանդակային մասը նույնն է մնացել»: 

galatv.am-ն է գրում այս մասին ու նշում, որ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդհատել է Զարուհի Փոստանջյանին` խորհուրդ տալով նրան չվիրավորել դատախազին: «Տիկի´ն Փոստանջյան, մի քիչ կոռեկտ խոսենք, պետք չէ վիրավրորել մարդուն»:

«Չեմ կարծում, որ նա վիրավորվեց, բացի այդ, դուք իրա տեղը մի վիրավորվեք, ոչ էլ պաշտպանի դեր կատարեք, ինքը իրան կարա պաշտպանի»,- ի պատասխան նշել է  ԱԺ պատգամավորն ու հավելել է. «Խարդախ դատախազից ենք խոսում, որ եկավ մեր գործընկերոջը մեղադրում էր եւ ուզում էր նրան զրկեր պատգամավորական անձեռնմխելիությունից: Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ տվեցինք, ուր ա էդ խարդախ դատախազի մեղադրանքը»:

Տեսանյութն`a1plus.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее