Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նախորդ տարի 3 միլիոն 195 հազար դրամով հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել: Մեր հարցմանը, թե՝ ի՞նչ շինություն է դա, ի՞նչ նպատակով է պատգամավորն այն գնել, խանու՞թ, դեղատու՞ն՝ ի՞նչ է այնտեղ գործելու, Վահե Էնֆիաջյանը հրաժարվել է պատասխանել, ասելով, թե թող այս անգամ էլ հարցն անպատասխան մնա:
Էնֆիաջյանի հայտարարագրած ունեցվածքն առանձնապես մեծ չափերի չի հասնում: Նրա դրամական միջոցները կազմում են 3,8 միլիոն դրամ, 2700 դոլար և 1200 եվրո: Պատգամավորը անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա տարեկան աշխատավարձը 5,9 միլիոն դրամ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։