▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ընդդիմությունն առաջիկայում

Ընդհանրապես հիմա եւ մոտակա շրջանում ընդդիմությունը լիքը գործ ունի անելու Հայաստանում: Օրինակ: 
1. Փոխել հասարակական եւ քաղաքական գործընթացների ընկալումները եւ հասարակական դիսկուրսը՝ վիպականից դեպի իրատեսական, առանց որի լուրջ հաջողությունների հասնել դժվար է:
2. Ամրացնել կառույցները, որպեսզի հնարավորինս բարձրանա դիմադրողոկանությունը ընտրական կեղծիքներին եւ հնարավորինս ակտիվություն լինի միջընտրական փուլերում: 
3. Մշտապես գործուն պահել ճնշման նվազագույն աստիճանը փողոցում, ԱԺ-ում, ՏԻՄ-երում: 
4. Հնարավորինս կազամկերպված դիմադրություն կազմակերպել իշխանական բաց եւ ծպտյալ քարոզչությանը՝ հատկապես կազմաքանդելով իշխանության օգտին ոչ բացահայտ գործող ԶԼՄ-ների դիսկուրսը եւ վերահսկելի՝ անվանապես ընդդիմաիր քաղաքական նախագծերը: 
5. Նորմալ աշխատանքային հարաբերություններ ձեւավերոլ քաղաքացիական կոչվող դաշտի հետ՝ պոկելով այն երիտթեւական եւ նման այլ ազդեցություններից, բայց հարգելով քաղաքացիականի ինքնավարությունը:
6. Ավելի շատ ռեսուրս ծախսել նախընտրական եւ բուն ըտրական գործըթնացների վրա, այլ ոչ թե միայն պոստֆակտում արձանագրել ընտրակեղծիքները: 
7. Ապացուցել սեփական ինտելեկտուալ առավելությունը, օրակարգեր եւ քննարկումների հարթակներ ձեւավորել: 
8. Վերջ տալ նվնվոցին, բայղուշությանը, թսիկությանը, հուսահատական, ապոկալիպտիկ եւ խուժանական-սադյոնական, ինչպես նաեւ չափազանցված՝ վիպական ոճին: 
Եվ այլն, եւ այլն:

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее