Այն մարդիկ, որոնք կյանքում միայն չարիք են գործել, ինչ քաշով աշխարհ են մտնում, նույն քաշով էլ աշխարհից հեռանում են: Այսինքն՝ մեռնում են 100 տոկոսով:
Բորբոսնած մարդիկ են գալիս աշխարհ, որոնք միայն վատ բան են փնտրում իրենց ողջ կյանքում ախ ու վախ անելու համար:
Իմ կարծիքով միայն «ուրախացնող» մարդիկ իրավունք ունեն ծնվել, իսկ հոռետեսները, որոնք մտադրված են իրենց օրորոցի լացը շարունակել մինչև կյանքի վերջը, ավելի լավ է կարճ ճանապարհով ծննդից մահ անցնեն...
Լեռ Կամսար
Նկարն ու գրառումը` Մխիթար Նազարյանի ֆեյսբուքյան էջից: