▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պետք է անեն մարդիկ, եթե Հայաստանում զբոսնելիս հանդիպեն եղջերուի

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել ու գրել․ 

Տեղեկացնում ենք, որ վերջերս բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում:

Եղջերուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի առանձնյակներից մեկն է, որը մինչ բնություն բաց թողնվելը գտնվում էր պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում:

 Այն իր առաջին քայլերն է արել բնություն և մենք ունենք Ձեր կարիքը եղջերուի համար ապահով միջավայր ստեղծելու համար:

 Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին`

 Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն,

 Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները,

Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար,

​​ Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար:

 Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը:

 Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее