Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին ֆեյքերը մեր կայքի նյութերի ներքո հիմար ու անհեթեթ գրառումներ էին կատարում:
Asekose.am-ն, ինչպես և խոստացել էր, իր թանկ ժամանակը չի տրամադրելու ստահակներին պատասխանելուն,սակայն տեղեկատվական անվտանգության պրոֆեսիոնալները հաշված ժամերի ընթացքում կարողացան մեզ տվյալներ ներկայացնել չարագործի մասին. վերջինս ապրում է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ Միսսիոն Հիլլսում, համակարգչային խուլիգանությամբ զբաղվում է նաև Վիննայս կոչվող արվարձանից՝ հիմնականում իր ստոր արարքները գործում է 24.171.140.7 IP-ից:
Մենք նաև այլ տեղեկություններ ունենք, սակայն , ինչպես ավելի վաղ գրել էինք, ստորության հեղինակաների էժան անունները հրապարակելու ենք ոչ թե մենք, այլ իրավապահները:
Իսկ այդ հարցով , վստահեցնում ենք, զբաղվելու են ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև ԱՄՆ-ի պատկան մարմիններն ու առաջին քայլերը այդ ուղղությամբ արդեն արվել են:
Եվ վերջում՝ նրան, ով ուշ թե շուտ զղջալու է իր արարքի համար, կրկին հիշեցնում ենք Վարդգես Պետրոսյանի խոսքերն, ըստ որի անստորագիր բառի արմատն ավելի շատ ստորն է, քան ստորագրությունը: