Քրիստինե Պեպելյանն առաջիկայում կներկայացնի 2012-ի սեպտեմբերին կայացած իր երեւանյան մենահամերգի DVD տարբերակը: Երգչուհին հայտնել է, որ ինչպես մենահամերգն ու ձայնասկավառակը, տեսասկավառակն էլ է կոչվելու «Շնորհակալ եմ»:Այս մասին գրում է Բրավո. am-ը:
«Կան երգեր, որոնք տեսահոլովակ չունեն, մարդիկ կկարողանան համերգային տարբերակով ձեռք բերել: Այստեղ միայն համերգն է լինելու, տեսահոլովակներ չենք ընդգրկի, լուսանկարները եւս համերգային կադրեր են»,-նշել է Քրիստինե Պեպելյանը:
Տեսասկավառակի դիզայները լուսանկարիչ Արմեն Աղայանն է, որը նաեւ երգչուհու վերջին CD-ի ֆոտոշարքի հեղինակն է: «Հույս ունեմ` մարտի 8-ին տեսասկավառակը պատրաստ կլինի»,-ասել է երգչուհին:
Քրիստինե Պեպելյանը նաեւ տեղեկացրել է, որ հնարավոր է` տեսահոլովակ նկարահանվի իր եւ Թաթա Սիմոնյանի դուետի հիման վրա: