▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ լիազորություններ է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հետաքրքրում էր, թե տնտեսական, ֆինանսական բնույթի ի՞նչ լիազորություններ է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին, լրացուցիչ լծակներ ստանո՞ւմ է անդամ պետությունների նկատմամբ, թե՝ ոչ, այս պայմանագրով ՀՀ-ն լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնում է, թե՞ ոչ: Եվ, ի վերջո, իրավական ակտերը, մաքսային օրենսգիրք, ո՞ր մարմինն է ընդունելու:

Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ԵՏՄ անդամ երկրների հետ որոշումներ կայացնելով իրականացնելու ենք մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը: 

«Լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ՀՀ-ն կրելու է միայն այն մասով, որ լինելով ԵՏՄ անդամ, միությունը  ստեղծում է իր բյուջեն, որով որ ֆինանսավորվելու են ԵՏՄ մարմինների գործունեությունը և այդ բոյւջեում ՀՀ-ն սկսած 2016 թ.-ի հունվարի մեկից՝ կվճարի իր մասը, որը կկազմի այդ բյուջեի 1.13 տոկոսը»,-ասաց Սուրեն Կարայանը:

Ինչ վերաբերում է որոշումների ընդունմանը, փոխնախախարը նկատեց, որ ԵՏՄ-ն քաղաքական միութուն չէ, այդ իսկ պատճառով չունի խորհրդարան: Այն զուտ տնտեսական մարմին է: Այդ իսկ պատճառով մաքսային օրենսգիրքը և նմանատիպ այլ ակտեր մշակվելու են ԵՏՄ հանձնաժողովի կողմից, և պայմանագրի տեսքով մտնելու են բոլոր երկրների խորհրդարան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее