▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՜նչ լավ կլիներ, եթե ԱԺ-ի բոլոր պատգամավորները Սամվել Ֆարմանյանի պես հումորով լինեին

Այսօր հայկական ֆեյսբուքի նոր թրենդը «Enjoying Rio with ...» մեն էր, որը սկսեց այն բանից, երբ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար հայտնի հոլիվուդյան դերասան Ջերադ Բաթլերի հետ, բայց վերնագրում խառնել ու գրել էր «Enjoying Rio de Janeiro with Russel Crowe (Gladiator)! Hotel Fasano»...

Ու գնա՜ց, ով չէր ալարում սկզբում հենց այդ նկարն էր ֆոտոշոփում ու էլի «խառնում անունները», հետո արդեն անցան իրենց նկարներին, որտեղ օգտատերերը ինչ որ հայտնի մարդու հետ են կադրում, բայց մեկանաբանությունում նշում են լրիվ ուրիշ մարդու և այսպես ալիքը գնաց:

Ու ինչը ինձ դուր եկավ Ֆարմանյանի պատասխանում. մարդու տղեն գնահատեց հումորը, որովհետև իրոք զավեշտալի էր թե իր սխալը, դե դրանից ծնված մեմերը ու ինքն էլ միացավ իր իսկ սխալից ծնված մեմերի ալիքին ու ինքն իր վրա մեմ արեց՝ ֆոտոշոփով ավելացնելով Բեռլուսկոնիի նկարը, բայց մեկնաբանությունում գրելով «Enjoying San Remo!!! Me and Toto Cutugno!!!»:

Այ, որ մնացած պատգամավորներն էլ կարողանային առաջին հայացքից տհաճ կամ էլ զավեշտալի իրավիճակից Սամվել Ֆարմանյանի պես հնարամատությամբ ու հումորով դուրս գային, կարծում եմ, որ մեր խորհրդարանի վարկանիշը ավելի բարձր կլիներ: Կամ էլ չէր լինի... ամեն դեպքում, ապրի Ֆարմանյանը, իմ դուրը եկավ իր այս քայլով:


Արմեն Հովսեփյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее