Համացանցում վերջերս տարածվել էր նյութ, թե ինչեր կարող ես գնել մեկ Նեյմարի գնով
Boomnews.am-ը պահպանելով «հայու գենը» ձեզ է ներկայացնում, թե ինչ կարող ես գնել Հենրիկ Մխիթարյանի մեկ տրանսֆերի արժեքով։
Transfetmarket կայքը Մխիթարյանին գնահատում է 34 միլիոն դոլլար։ Այժմ հասկանանք, թե ինչեր կարող ենք անել 34 միլիոն դոլլարով
1600 անգամ Թաթային հրավիրել միջոցառումների երգելու
Ըստ շրջանառվող տեղեկությունների, միջոցառումների ժամանակ Թաթան 5 երգը կատարում է 25000$-ով, Փաստորեն Հենրիկ Մխիթարյանի մեկ տրանսֆերի արժեքով կարող ենք Թաթային 1600 անգամ հրավիրել երգելու
2660 անգամ գեղեցիկ հարսանիք կազմակերպել
Հայաստանում գեղեցիկ հարսանիք կազմակերպելու համար միջին հաշվարկներով հարկավոր է մոտ 15000$, ստացվում է, որ Հենրիկ Մխիթարյանի մեկ տրանսֆերի արժեքով կարելի է 2660 անգամ հարսանիք կազմակերպել, բայց այդ հարսանիքներին Թաթան չի երգելու
10 աղջկա ամեն օր՝ մինչև իրենց կյանքի վերջ մի գեղեցիկ հագուստ գնել

Հենրիկ Մխիթարյանի մեկ տրանսֆերի արժեքը լիովին բավարար է, 10 աղջկա յուրաքանչյուր օր 73 տարի շարունակ մի գեղեցիկ հագուստ գնելու համար, բայց միևնույնն է, նա կշարունակի բողոքել․ որ հագնելու ոչինչ չունի
Կարող ենք գնել 0․13 Նեյմար
Նեյմարի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը պատրաստվում է վճարել 222 միլիոն եվրո կամ որ նույնն է՝ 198 միլիոն ֆունտ ստերլինգ կամ էլ 262 միլիոն դոլար։
Հենրիկ Մխիթարյանի մեկ տրանսֆերի արժեքով կարելի է 40 հազար հատ iPhone 7 Plus գնել
Բայց ո՞ւմ է պետք այդքան հեռախոս
Իսկ վերջում, որպես հավելում՝ Մենք մեր Մխիթարյանին չենք փոխի ոչ մի շոփփինգի, հեռախոսի, Նեյմարի հետ