▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի նախագահի խորհրդական Հասմիկ Պողոսյանը հայտնաբերված չարաշահումների հետ. մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է Պողոսյանին, սակայն նա հայտարարել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее