▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում ՊՆ-ում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանն զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։

Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։ Նշենք, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее