▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ճանապարհով է Աննա Խաչատրյանը հասնում իր նպատակներին

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է  երգչուհի Աննա Խաչատրյանը:

-Մանկության  տարիներին Աննան ունեցե՞լ է այնպիսի կերպար,  որին այսօր կարոտում է:

-Ինչպես երևի շատերը, այնպես էլ ես մանկության տարիներից միայն լավ ու բարի հիշողություններ ունեմ, և ամենաշատը կարոտում եմ, երևի թե,  հենց մանկությունս:

-Հենրի Ֆորդ . «Եթե ես դա ուզում եմ, նշանակում է` դա կլինի»: Ինչի՞  եք պատրաստ Ձեր ցանկությունները իրականացնելու համար:

-Այսպիսի ասացվածք կա. «Եթե մի բան շատ ես ուզում, անպայման լինում է»: Ես հավատում եմ այս խոսքին: Իհարկե կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնի ինչ-որ բանի հասնելու համար, ուղղակի կսպասեմ մի քիչ. ժամանակն ամեն բան իր տեղն է դնում:

-Ձախողումն այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս է պայքարում Աննան  ձախողումների դեմ:

-Եթե բոլոր ձախողումներս հիշեմ ու նրանց մասին մտածե՜մ…

Նախընրտում եմ մոռանալ դրանց մասին և փորձում կրկին հաջողությունների հասնել:

 -Կոնֆուցիոս. «Եթե թո մեջքին թքում են, ուրեմն դու առջևում ես»: Ինչքանո՞վ եք համամիտ չինացի փիլիսոփայի հետ, ու ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչեցված քննադատություններին:

-Բնական է` ես չեմ վիճարկի Կոնֆուցիոսի ասածը, իսկ քննադատություններին վերաբերվում եմ շատ լավ: Հաճախ մարդիկ առողջ քննադատությունների մեջ գտնում են իրենց հարցերի պատասխանները: Ես միշտ շատ ուշադիր եմ լսում իմ հասցեին հնչած քննադատությունները:

-Երկնքից ընկավ 3  խնձոր.  մեկը զրուցավարին, մյուսը` զրուցակցին, իսկ երրո՞րդը…

-Ունկնդրին :)))

-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»:

-Բոլորիս էլ ժամանակ առ ժամանակ այդպես թվում է, բայց իրականում, նույնիսկ այդ դատարկության մեջ կարելի է գույներ գտնել:

-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Շատ երկար կարելի է պատմել ոգեշնչման աղբյուրների մասին, բայց  ամենակատարյալն ինձ համար բնությունն ու կյանքն են:

-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Շա՜տ անհավանական բաներ եմ լսել:

-Ի՞նչն է Աննային  առանձնացնում մյուսներից:

-Այդ հարցին ընկերներս ավելի հստակ կպատասխանեն. չեմ ուզում ինքս պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее