Իրավունք թերթը գրում է․ «Ես ասել եմ ու պնդում եմ, որ` որքան պատվաստեն, այնքան հիվանդացությունն ու մահացությունն ավելանալու են։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ իմ խոսքերը համապատասխանում են իրականությանը։ Բոլոր մահերի անմիջական պատասխանատուն պատվաստումների և դիմակների գովազդով զբաղվող մարդիկ են, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանատվություն են կրում նաև այն մարդիկ, ովքեր կատարում են այդ ներարկումները»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, որ կորոնավիրուսի հետեւանքով արձանագրված մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ, ասաց «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ընդգծելով․
-Անգամ ԱՄՆ պարենի և դեղամիջոցների գործակալությունը (FDA) տեղեկացնում է, որ պատվաստանյութերը դեռևս կլինիկական փորձարկումներ են անցնում։ Ցանկացած կլինիկական փորձարկման մասին քաղաքացիներին պարտավոր են տեղյակ պահել։ Սակայն, հայաստանյան իշխանությունները խաբում են հայ հանրությանը և չեն տեղեկացնում փորձարկումների մասին։ Հետևաբար, այս իշխանություններն ապօրինի կլինիկական փորձարկումներ են իրականացնում մեր ժողովրդի վրա ու կրում են այս ողջ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը։
-Տիկին Խաչատրյան, մասնագետները փաստում են, որ QR կոդ կոչվածը հասանելի է դարձնում մարդու ողջ բժշկական տվյալները, այստեղ ի՞նչ ռիսկեր եք տեսնում, խնդրում ենք Ձեր դիտարկումը, որպես բժշկուհի։
- QR կոդը վերահսկողության մեխանիզմ է։ Դրա միջոցով կարելի է ամբողջությամբ տեղեկանալ նաև մարդու առողջության մասին։ Իսկ ում և ինչի համար է անհրաժեշտ մարդկանց առողջական տվյալների հավաքագրումը։
21-րդ դարում տեխնոլոգիական զարգացումը շատերին, այդ թվում նաև ինձ, ուրախացնում է։ Սակայն, սա կարող է մարդկանց զրկել ազատությունից։ Այսօր շատերն արդեն իրենց մարմնի և մտքերի տերը չեն։ Նրանք ենթարկվում են տեղեկատվական մանիպուլյացիայի, դրսևորում են ագրեսիվ կամ անտարբեր վարքագիծ, առանց մտածելու իրենց մարմինը հանձնում են փորձարկումների։ Եվ այս ամենը, այդ թվում նաև QR կոդավորումը, կատարում են կամովի։
Թող մարդիկ իրենք իրենց հարց տան. Արդրո՞ք նախկինում պատվաստումներից հետո տրվում էր QR կոդ։ Իհարկե` ո՛չ։ Պարզապես պատվաստման մասին գրառում էր կատարվում մարդու ամբուլատոր քարտում, իսկ անհրաժեշտության դեպքում` տրվում էր տեղեկանք։
Եթե պատվաստումների նպատակը մարդկանց առողջությունը պաշտպանելը լիներ, ապա դրա համար ինչու՞ պետք է նրանց կոդավորեին։
-Տիկին Խաչատրյան, ահազանգերից մեկն էլ այն է, որ պատվաստանյութը բերում է անպտղության։ Կա՞ն կոնկրետ հստակ բժշկական ապացույցները, որով փաստվում է, որ այո վեր նշված թեզը իրական է։
- Այս հարցին պատասխանելու համար պետք է անցնի առնվազն 5 տարի։ Ինչպե՞ս կարող են պատվաստումների լոբբիստները պնդել, թե անպտղություն չի առաջանա։ Կան գիտական տվյալներ, որ որոշ պատվաստանյութերի բաղադրիչներ կուտակվում են վերարտադրողական օրգաններում և վնաս են հասնցում մարդու վերարտադրողական առողջությանը։ Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կկուտակվի բժշկական այնպիսի փորձառություն, որ պատվաստումների քարոզիչները կամաչեն իրենց արածների համար։ Բայց երբ անցնեն այդ տարիները և մենք ունենանք կատաստրոֆիկ պատկեր, դեմոգրաֆիկ անդառնալի իրավիճակ, այն ժամանակ դատ ու դատաստանն անգամ կլինեն անիմաստ։ Դա է պատճառը, որ այս հանցավոր ծրագրերի դեմ մենք հիմա ենք պայքարում։ Եվ մեր պայքարն անպայման հաղթելու է։
-Եվ, վերջում, որպես բժշկուհի, որն՞ է Ձեր խորհուրդը մեր քաղաքացիներին, ի՞նչպես պաշտպանվել Քովիդով վարակվելուց։
-Քովիդից վախենալ պետք չէ։ Վախը գցում է իմունիտետը։ Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները` իմունիտետը խթանելու համար։ Մաքուր օդ, առատ հեղուկներ, ֆիզիկական ակտիվություն, հիգիենայի տարրական կանոնների պահպանում, լիարժեք սնունդ, խուսափել սթրեսից (որքան հնարավոր է) և չվախենալ։ Սակայն, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք քովիդով, պետք չէ խուճապի մատնվել։ Պարզապես անհրաժեշտ է անմիջապես դիմել ընտանեկան կամ վստահելի բժշկի և արագ կազմակերպել սիմպտոմատիկ բուժում։ Իսկ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք ապօրինի փորձարկումներն ու ապօրինի պարտադրանքը։
Ազատ Հայաստանի ազատ քաղաքացին է վաղվա Հայաստանի հիմնասյունը։ Մենք որևէ տեսակի բռնաճշումների, սադրանքների, փորձարկումների չենք ենթարկվելու։ Մենք ազատատենչ ազգ ենք և Աստված է մեր պահապանը։
Հեղինակ՝ Իլոնա Ղազարյան