▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հանդիպած գրեթե բոլոր կանայք ցանկացել են ինձանից երեխա ունենալ. Սոս Ջանիբեկյան

 

Տաղանդը մարդուն տրվում է ի վերուստ, սակայն, երբ դրան գումարվում են նաև գեներն ու միջավայրը, հաջողությունը դառնում է լիարժեք: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասան Սոս Ջանիբեկյանն է, ում հնչեղ՝ Ջանիբեկյան ազգանունը կյանքում ոչ խանգարել, և ոչ էլ գործնական հարցերում միջնորդի դեր է ստանձնել: Տաղանդ, աշխատասիրություն և ընտանիքից եկած մշակութային դաստիարակություն. ահա նրա հաջողության գրավականները:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք:
-Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց պետք է ասեմ, որ իմաստության ճանապարհն եմ ընտրել: Նորությունս այն է, որ էությանս համար մի նոր ձեռքբերում ունեմ. արդեն գրեթե կարողանում եմ ոչ միայն ուրիշի կյանքը, գործողությունները չքննադատել, այլ նաև ինքս իմ մեջ մեկնաբանություններ չանել… Ինչ վերաբերում է գործնականին, ապա զբաղվածությունս մեծ է. նկարահանվում եմ ֆիլմերում, հեռուստասերիալներում… Մի խոսքով, օրս հագեցած է սիրածս աշխատանքով:
-Այսօր ամենապահանջարկ ունեցող դերասաններից եք, արդյո՞ք բոլոր առաջարկներն եք ընդունում, թե՞ Ձեր դեպքում ընտրության հնարավորությունը մեծ է:
-Ոչ, բոլորը չեմ ընտրում. եղած վատից փորձում եմ ընտրել մի քիչ ավելի քիչ վատը (Ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, ապա առաջինն ուշադրություն եմ դարձնում դերին, այնուհետև՝ ֆիլմի որակին, ապա, բնականաբար, նաև վճարվող գումարին:
-Սոս, շատերը Ձեր գերզբաղվածությունը կապում են այդ դաշտում ազդեցիկ ծնողներով: Ձեր ծնողները երբևէ միջամտե՞լ են Ձեր գործունեությանը:
-Իհարկե, ամենամեծ միջամտությունն են ունեցել՝ փոխանցելով իրենց գեները: Իմ երակներում նրանց արյունն է հոսում…Իսկ ինչ վերաբերում է «հայավարի» ասած՝ ծանոթի միջոցով գործի տեղավորվելուն, ինքս երբեք չէի համաձայնի:

Life.panorama.am-ը գրում է, որ զրույց է ունեցել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ում հնչեղ՝ Ջանիբեկյան ազգանունը կյանքում ոչ խանգարել, և ոչ էլ գործնական հարցերում միջնորդի դեր է ստանձնել: Տաղանդ, աշխատասիրություն և ընտանիքից եկած մշակութային դաստիարակություն. ահա նրա հաջողության գրավականները:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք:

-Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց պետք է ասեմ, որ իմաստության ճանապարհն եմ ընտրել: Նորությունս այն է, որ էությանս համար մի նոր ձեռքբերում ունեմ. արդեն գրեթե կարողանում եմ ոչ միայն ուրիշի կյանքը, գործողությունները չքննադատել, այլ նաև ինքս իմ մեջ մեկնաբանություններ չանել… Ինչ վերաբերում է գործնականին, ապա զբաղվածությունս մեծ է. նկարահանվում եմ ֆիլմերում, հեռուստասերիալներում… Մի խոսքով, օրս հագեցած է սիրածս աշխատանքով:

-Այսօր ամենապահանջարկ ունեցող դերասաններից եք, արդյո՞ք բոլոր առաջարկներն եք ընդունում, թե՞ Ձեր դեպքում ընտրության հնարավորությունը մեծ է:

-Ոչ, բոլորը չեմ ընտրում. եղած վատից փորձում եմ ընտրել մի քիչ ավելի քիչ վատը (Ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, ապա առաջինն ուշադրություն եմ դարձնում դերին, այնուհետև՝ ֆիլմի որակին, ապա, բնականաբար, նաև վճարվող գումարին:

-Սոս, շատերը Ձեր գերզբաղվածությունը կապում են այդ դաշտում ազդեցիկ ծնողներով: Ձեր ծնողները երբևէ միջամտե՞լ են Ձեր գործունեությանը:

-Իհարկե, ամենամեծ միջամտությունն են ունեցել՝ փոխանցելով իրենց գեները: Իմ երակներում նրանց արյունն է հոսում…Իսկ ինչ վերաբերում է «հայավարի» ասած՝ ծանոթի միջոցով գործի տեղավորվելուն, ինքս երբեք չէի համաձայնի:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее